Մշակույթ

Լիտվայի Հանրային հեռուստատեսությամբ Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել

1 րոպեի ընթերցում

Լիտվայի Հանրային հեռուստատեսությամբ Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Հանրային հեռուստատեսության «Մշակույթ» ալիքով հոկտեմբերի 26-ին ցուցադրվել է ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» վավերագրական ֆիլմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սումգայիթյան ջարդերի հիշատակի օրվա կապակցությամբ փետրվարի 26-ին տեղի էր ունեցել ֆիլմի ցուցադրություն, որին ներկա են եղել Լիտվայի Սեյմասի, տարբեր գերատեսչությունների, կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչներ, հայտնի լրագրողներ, հասարակական գործիչներ, պատմաբաններ, բազմաթիվ զինվորականներ և հայ համայնքի անդամներ: Այն կազմակերպել էր Հայաստանի դեսպանությունը՝ Լիտվայի Կինեմատոգրաֆիստների միության հետ համատեղ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում