Երևանում կտեղադրվի Գարեգին Նժդեհի հուշարձանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին հոկտեմբերի 29-ին հերթական նիստն է գումարել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում քվեարկությամբ հավանություն է տրվել բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մնացական Թարյանի, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Կարապետյանի, ինչպես նաև լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները որոշ վերապահումներ են ունեցել օրակարգի` Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման մասին որոշման նախագծի հետ կապված, ինչի առնչությամբ նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը սպառիչ պարզաբանումներ է ներկայացրել, որից հետո ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել հայ մեծանուն պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը Երևան քաղաքի Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներով պարփակված հատվածում տեղադրելու մասին որոշմանը:

Երևանի ավագանին հաստատել է նաև Երևանի և ՌԴ Նովոսիբիրսկ և Կրասնոդար քաղաքների միջև կնքված փոխգործակցության և համագործակցության մասին համաձայնագրերը: Ավագանու հավանությանն են արժանացել նաև օրակարգում ընդգրկված բնակարանների անհատույց օտարման, ինչպես նաև հողամասերի գործառնական նշանակության փոփոխման վերաբերյալ հարցերը:

Նիստի ավարտին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանների պատասխանատուները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել նոյեմբերի 26-ին:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը