Միջազգային

Բեշմերգայի 150 քրդեր Իրաքից մեկնել են Քոբանի քաղաք

2 րոպեի ընթերցում

Բեշմերգայի 150 քրդեր  Իրաքից մեկնել են Քոբանի քաղաք

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական բեշմերգ կոչվող ուժերի 150 անդամներ հոկտեմբերի 28-ին օդային և ցամաքային ճանապարհով Իրաքից մեկնել են սիրիական Քոբանի քաղաք: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան աղբյուների տեղեկացմամբ` բեշմերգայի անդամները Քոբանի մեկնելու ահամր հեռացել են Իրաքում իրենց դիրքերից:

Միջազգային դաշինքը հոկտեմբերի 28-ին նոր օդային հարվածներ է հասցել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին, դրանցից 4-ը հասցվել են Քոբանիի ուղղությամբ և ոչնչացրել ԻՊ-ի հսկիչ-անցագրային կետը:

Սիրիայի հյուսիսում գտվող Քոբանի քաղաքի արվարձանները հոկտեմբերի 27-ին ցնցվել են նոր պայթյունից: Մյուս կողմից, շարունակվում են բախումները «Իսլամական պետության» և քրդերի միջև:

Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքն արդեն մեկ ամսից ավելի է` հայտնվել է «Իսլամական պետության» հարձակման թիրախում: Այն ալ Արաբ կամ Քոբանի քրդաբնակ քաղաքը համարվում է քրդական ինքնավար ադմինիստրացիայի խոշորագույն կենտրոններից մեկը Սիրիայի հյուսիսում: Հոկտեմբերի սկզբին այնտեղ ապրում էին մոտ 100 հազար բնակիչներ: Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: ԱյնալԱրաբքաղաքըգտնվումէԴամասկոսից 532կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում