Իրավունք

Եղեգնաձոր-Մալիշկա ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 5 մարդ է հոսպիտալացվել

1 րոպեի ընթերցում

Եղեգնաձոր-Մալիշկա ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 5 մարդ է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 26-ին` ժամը 20.43-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մալիշկա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Եղեգնաձոր-Մալիշկա 6-րդ կմ-ում բախվել են «Միթսուբիշի» մակնիշի 96AT966 պ/հ (վարորդ՝ Ա. Ս.) և «Օպել» մակնիշի 60ՕՍ099 պ/հ (վարորդ՝ Ն. Թ., ծնված 1984թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Ն.Թ.-ը և «Օպել» մակնիշի ուղևորներ Ա. Ս.-ը (ծնվ.1988թ.), Ա. Օ.-ը (ծնվ.1975թ.), Հ. Վ.-ը (ծնվ.1951թ.) և Լ. Ա.-ը (ծնվ.2013թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում