Հայաստանը կկարողանա կարևոր օղակ դառնալ Արևմուտքի և ԵՏՄ գործարարների համար. Սերժ Սարգսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսանմեկերորդ դարում, երբ աշխարհը շարժվում է ընդհանուր տնտեսական գոտիների հիմնադրման ուղղությամբ և երբ ազատ առևտրային գոտիներ են ստեղծվում տարբեր մայրցամաքների միջև, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև առճակատման մասին խոսելն անիմաստ է: Այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը New York Times պարբերականին տված ծավալուն հարցազրույցում` խոսելով Հայաստանի` Արևմուտքի և Եվրասիական տնտեսական միության միջև կամուրջ դառնալու հնարավորության մասին:

«Անկախությունից ի վեր Հայաստանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում տարբեր համակարգերի և տարածաշրջանի շահագրգիռ կողմերի միջև` չնայած առկա բաժանարար գծերին: Լինելով ՀԱՊԿ-ի անդամ երկիր` Հայաստանը միաժամանակ բարձր մակարդակի համագործակցություն է ձևավորել ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում է խաղաղապահ առաքելություններին` ուղղված միջազգազգային խաղաղության և անվտանգության խթանմանը: Մեր երկիրը զարգացրել և շարունակում է ռազմավարական դաշնակցային հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ`միևնույն ժամանակ հետևողականորեն առաջ տանելով եվրոպական օրակարգը: Այսօր մենք հավատարիմ ենք մնում այդ սկզբունքին»,- ասել է հանրապետության նախագահը:

Նրա խոսքով` Հայաստանը որոշում է կայացրել միանալ Եվրասիական տնտեսական միությանը` հաշվի առնելով իր ազգային, տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը: «Այնուամենայինվ, ինչպես ես բազմիցս նշել եմ իմ ելույթների և հարցազրույցների ժամանակ, այս ամենը չի կատարվել Արևմուտքի հետ մեր հարաբերությունների հաշվին: Դա արտահայտվում է նաև մեր ակտիվ ջանքերի միջոցով` զարգացնելու հարաբերությունները եվրոպական առանձին երկրների և ընդհանուր Եվրոպական միության, ինչպես նաև Արևմուտքի հետ առհասարակ, այս հարաբերությունները մեր երկրի բարգավաճման կարևոր մասն են կազմում»,- հավելել է ՀՀ Նախագահը` ընդգծելով, որ Հայաստանի և Եվրոպական միության 2013-ի նոյեմբերի համատեղ հայտարարությունը վերահաստատում է կողմերի հանձնառությունը` զարգացնելու և ամրապնդելու երկկողմ համապարփակ համագործակցությունը:

Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը և Եվրամիությունը համաձայնության են եկել մուտքի վիզայի դյուրացման մեխանիզմների շուրջ, որը մեր գործընկերության շոշափելի արդյունքներից է: Արևմուտքի և Եվրոպական միության աջակցության շնորհիվ մեր երկիրը նշանակալի բարեփոխումներ է իրականացրել ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և տնտեսության ազատականացման ոլորտներում: «Այդ բարեփոխումներն, առաջին հերթին, իրականացվել են ի շահ մեր երկրի և ժողովրդի: Համոզված եմ, որ մեր արևմտյան գործընկերները կիսում են այս տեսակետը և կշարունակեն իրենց արդյունավետ աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին»,- ընդգծել է Սերժ Սրագսյանը:

«Միաժամանակ, ես չեմ կարող չնշել որ 21-րդ դարում, երբ աշխարհում շարունակվում է ինտենսիվ գլոբալիզացիոն գործընթացը, երբ աշխարհը շարժվում է ընդհանուր տնտեսական գոտիների հիմնադրման ուղղությամբ, երբ միջպետական սահմաններն այլևս կորցնում են իրենց նշանակությունը և երբ ազատ առևտրային գոտիներ են ստեղծվում տարբեր մայրցամաքների, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև առճակատման մասին խոսելն անիմաստ է: Այս առումով, միանալով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանը կկարողանա դառնալ կարևոր օղակ Արևմուտքի և Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքների միջեւ: Այս համատեքստում, մենք մտահոգված ենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերջերս լարված հարաբերություններով: Մենք շահագրգռված ենք, որ մեր գործընկերների միջև անճշտությունները շտկվեն, քանի որ Հայաստանի նման փոքր երկրները շատ զգայուն են նման ելևէջումների նկատմամբ»,- խոսքն ամփոփել է ՀՀ Նախագահը:

Հայերեն English Русский

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Հավերժական խնդիրները՝ Սերժ Ավետիքյանի ֆիլմերում. «ՌեԱ» փառատոնին ցուցադրվեցին ռեժիսորի անիմացիոն կինոնկարները

Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ