Իրավունք

Աճառյան փողոցում էվակուատորին բախված «ՎԱԶ 2107»-ի 49-ամյա վարորդը մահացել է

1 րոպեի ընթերցում

Աճառյան փողոցում էվակուատորին բախված «ՎԱԶ 2107»-ի 49-ամյա վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 24-ին` ժամը 01.05-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 34 NA 089 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Մեգա Մոթորս» ընկերությանը պատկանող 002 ԼԼ 20 պետհամարանիշով էվակուատորին:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1965թ. ծնված Հ. Ա.-ի դին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում