Քոբանիում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Քոբանի քաղաքի բնակիչները շարունակում են տարբեր կողմերից ենթարկվել «Իսլամական պետության» հարձակումներին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, թեժ բախումները սկսվել են հոկտեմբերի 22-ի երեկոյան և շարունակվել են մինչև կեսգիշեր, այնուհետև առավոտյան կրկին վերսկսվել են և կենտրոնացել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածներում: Բախումների ընթացքում սպանվել են 18 ահաբեկիչներ, նրանցից մի քանիսը սպանվել են միջազգային դաշինքի օդային ռմբակոծության հետևանքով: Ահաբեկիչներն իրենց հերթին փորձել են գրավել քաղաքը և այդ նպատակով տասնյակ մեքենաներ են պայթեցրել քաղաքում:

Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զուուբին հայտարարել է, որ կառավարությունը ռազմական օգնություն է տրամադրել Քոբանի քաղաքում կռվող քրդական ուժերին: Նա նաև ավելացրել է, որ ոչ ոք չի կարող տրորել սիրիական քաղաքի իշխանությունը:

Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքն արդեն մեկ ամսից ավելի է` հայտնվել է «Իսլամական պետության» հարձակման թիրախում: Այն ալ Արաբ կամ Քոբանի քրդաբնակ քաղաքը համարվում է քրդական ինքնավար ադմինիստրացիայի խոշորագույն կենտրոններից մեկը Սիրիայի հյուսիսում: Հոկտեմբերի սկզբին այնտեղ բնակվում էին մոտ 100 հազար բնակիչներ: Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քոբանին կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի համար, քանի որ այն գրավելու դեպքում այն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: ԱյնալԱրաբքաղաքըգտնվումէԴամասկոսից 532կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Հայերեն English

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը