Իրավունք

Արմավիր-Մեծամոր ճանապարհին «ԲՄՎ»-ն հայտնվել է հանդիպակաց գոտում

1 րոպեի ընթերցում

Արմավիր-Մեծամոր ճանապարհին «ԲՄՎ»-ն հայտնվել է հանդիպակաց գոտում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 23-ին` ժամը 04.52-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի (պատկանում է Ա. Շ.-ին, ք. Արմավիր, ծնված 1985թ.) 33VU629 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել ճամփաբաժան արգելապատնեշին և հայտնվել հանդիպակաց գոտում: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել: Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը: Արմավիր և Մեծամոր քաղաքների հիվանդանոցներ դեպքի հետ կապված տուժած քաղաքացիներ չեն դիմել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում