Թուրքիան միտումնավոր է հրաժարվում Քոբանիին տրամադրել հումանիտար աջակցություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան միտումնավոր է փակել սահմանը եւ հրաժարվում է սիրիական սահմանին քրդաբնակ Քոբանի քաղաքում հումանիտար աջակցություն տրամադրել: Թուրքիան ունի իր հաշվարկները եւ, հրաժարվելով օգնության տրամադրուումից, ցանկանում է, որ իսլամականներն ու քրդերը միմյանց կոտորեն: «Թուրքիան կարող էր հեշտությամբ բացել սահմանն ու օգնություն տրամադրել քրդերին, սակայն Թուրքիան շարունակում է մնալ կոշտ դիրքերում եւ ամեն ինչ անում է, որ հակամարտությանը չմիջամտի: Այդ կերպ Թուրքիան նախ թուլացնում է քրդերին եւ նաեւ հնարավորություն տալիս իր համար կանխատեսելի ուժեր գտնել այդ տարածքում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը` հավելելով, որ այդ կերպ Թուրքիան ավելի կվատթարացնի իր հարաբերությունները ինչպես Արեւմուտքի, այնպես էլ իսմալական պետությունների հետ, ովքեր ակտիվ պայքար են սկսել, այսպես կոչված, Իսլամական պետության դեմ:

Միաժամանակ, Քոբանում քրդերը ստանալով լուրջ աջակցություն կարողանում են իսլամականների դիրքերին ռազմաօդային հարվածներ ուղղել: Ըստ Գրիգորյանի, քրդական ուժերի ու կոալիցիայի միջեւ ռազմական համագործակցության համակարգումն ավելի արդյունավետ է դարձնում իսլամականներին դեմ պայքարը: «Իսլամականներն էլ չեն նահանջում եւ Իսլամական պետությունը կուտակել է ռազմական մեծ ռեսուրս, ու դա է պատճառը, որ ցանկանում է քաղաքը նվաճել: Քոբանին նման է մեծ ոսկորի, որ կա կոկորդում, եւ դա է պատճառը, որ իսլամականները ցանկանում են նվաճել ու Թուրքիայի հետ սահմանագիծն ընդլայնել»,- ասաց Սարգիս Գրիգորյանը` հավելելով, որ օրեցօր իրադրություն է փոխվում եւ դժվար է կանխատեսել, թե ռազմական դրությունն ինչպես կփոխվի:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի