Միջազգային

Դամասկոսի Յարմուք ճամբարի բնակիչներին մարդասիրական օգնություն է տրամադրվել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի Յարմուք ճամբարի բնակիչներին մարդասիրական օգնություն է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարության օժանդակությամբ, Մարդասիրական օգնության բարձրագույն կոմիտեն, ինչպես նաև պաղեստինցի փախստականների հարցերով զբաղվող ընկերությունը մարդասիրական օգնություն են տրամադրել Դամասկոսի Յարմուք ճամբարի բնակիչներին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Յարմուք ճամբարին տրամադրվել է պրոցական դասաքգրքեր, ինչպես նաև մթերքի և դեղորդայքի 200-ական փաթեթ:

Այս տարվա ընթացքում Յարմուք ճամբարում բնակվող պաղեստինցիներին և սիրիացիներին տրամադրվել է մթերքի51 հազար 374 և դեղորդայքի7 հազար 284 փաթեթ:

Ավելի վաղ Սիրիային օգնություն էր տրամադրել Ռուսաստանը: 17 տոննա բեռի մեջ ընդգրկվել էին երեխաների համար նախատեսված սնունդ, մթերք և դեղորայք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում