Լիտվացի պատգամավորը ողջունել է Եվրոպական Խորհրդարանում ԼՂ-ի հետբարեկամության խմբի ստեղծումը
3 րոպեի ընթերցում

ՎԻԼՆՅՈՒՍ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լիտվայի Սեյմասի Արցախի Հանրապետության հետբարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն հոկտեմբերի 16-ին խորհրդարանում հանդես է եկելհայտարարությամբ՝ Եվրոպական Խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետբարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ս.թ. հոկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանում հայտարարվել է Լեռնային
Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին: Խումբը ղեկավարելու է
ԵԺԿ խմբի անդամ Ֆրանկ Էնգելը:
Խմբի ստեղծման հայտարարության մեջ նշվում է, որ իր գործունեությունը
հիմնականում ուղղելու է Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական
գործընթացների խթանմանը և քաղաքացիական հասարակության հետագա զարգացմանը,
որոնք, ըստ էության, մեզ համար կարևոր եվրոպական արժեքներ են:
Խումբը կազմված է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, ովքեր
նպաստելու են ԵՄ և Արցախի միջև տարբեր բնագավառներում, մասնավորապես,
քաղաքացիական հասարակության և ոչ պետական սեկտորի միջև կապերի
հաստատմանը:
Խումբը ձեռնամուխ է լինելու տարածաշրջան տարբեր այցերի իրականացմանը,
ինչպես նաև նպաստելու է Արցախի մասնակցությանը տարբեր միջազգային
ֆորումներին և ԵՄ տարատեսակ ծրագրերին:
Խմբի ղեկավար պարոն Էնգելն ասել է. «Մենք ցանկանում ենք մարդկանց
իրազեկել տարածաշրջանի չճանաչված հատվածի մասին, որը, ի վերջո,
ժողովրդավար հանրապետություն է եւ ցուցաբերում է համապատասխան վարքագիծ»:
ԼՀ Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբը շնորհավորում
է իր գործընկերներին և մաղթում հաջողություններ՝ ընդգծելով, որ խմբի
գործունեության նպատակները ամբողջովին համահունչ են մեր խմբի
հիմնադրույթներին և արդեն իսկ ուրվագծվում են փոխգործակցության հնարավոր
ուղիները:
Ասել ենք և կասենք, որ մենք պետք է շփվենք և համագործակցենք ազատ և
ժողովրդավար երկրի ազատ քաղաքացիների հետ, ինչպիսին ինքներս ենք
հանդիսանում:
Մենք պետք է սատարենք ժողովրդավար հասարակություն ձևավորելու արցախցիների
ձգտումը, ինչպես սատարել ենք իրենց 1990 թվականին, քանի որ ազատությունն
ու ժողովրդավարական արժեքները չունեն ժամանակային սահմանափակումներ,
ինչը, ցավոք, երբեմն մոռացվում է»: