Միջազգային

Այն ալ Արաբ քաղաքի բնակիչներին օգնություն է տրամադրվել

2 րոպեի ընթերցում

Այն ալ Արաբ քաղաքի բնակիչներին օգնություն է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգնության բարձրագույն կոմիտեն մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի մարզի Այն ալ Արաբ քաղաքի 2 հազարից ավելի գաղթած ընտանիքներին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սոցիալական հարցերի նախարար Քինդա ալ Շամմաթը պարզաբանել է, որ օգնության փաթեթները կբաժանվեն Այն ալ Արաբ քաղաքի բնակիչներին, ովքեր գաղթել են Հասաքե քաղաք, ինչպես նաև մոտ հազար այլ ընտանիքների, որոնք գաղթել դեպի Աֆրինի շրջան:

Մոտ մեկ ամիս է` Այն ալ Արաբ քաղաքը հայտնվել է «Իսլամական պետության» թիրախում: Քրդական պաշտպանական ուժերը հնարավոր ամեն ինչ անում են քաղաքն իրենց ձեռքում պահելու համար: Այն ալ Արաբ կամ Կոբանի քրդաբնակ քաղաքը համարվում է քրդական խոշորագույն կենտրոններից մեկը Սիրիայի հյուսիսում: Մինչ հոկտեմբերի սկիզբն այնտեղ ապրում էին մոտ 100 հազար բնակիչներ:

Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի համար, քանի որ այն գրավելու դեպքում այն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: ԱյնալԱրաբքաղաքըգտնվումէԴամասկոսից 532կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում