Իրավունք

Մարտունիում ճամփեզրի էլեկտրասյանը բախված մեքենայի վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են

1 րոպեի ընթերցում

Մարտունիում ճամփեզրի էլեկտրասյանը բախված մեքենայի վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 13-ին` ժամը 22.21-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 8 և թիվ 10 շենքերի հարևանությամբ կայանված ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, «Նիսսան» մակնիշի 13 OL 001 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Ա. Ս.-ն (ծնված 1974թ.), ուղևորներ Կ. Ա.-ն (ծնված 1985թ.) և Մ. Թ.-ն (ծնված 1973թ.) տեղափողվել են Մարտունի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում