Իրավունք

Չարենցավանում մահվան ելքով պատահար է արձանագրվել

1 րոպեի ընթերցում

Չարենցավանում մահվան ելքով պատահար է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 13-ին` ժամը 23.26-ին, ահազանգ է ստացվել, որԿոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնելմեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Օպել» մակնիշի (վարորդ՝ Ն. Կ., ծնված 1993թ.) 51 LL 001 պ/հ-ի ավտոմեքենան վրաերթի ենթարկելով Ա. Ն.-ին (ծնված 1963թ.)` բախվել է «Նիսսան» մակնիշի 34 OV 086 պ/հ ավտոմեքենային (վարորդ` Ս. Կ.ծնված 1994թ.), ինչից Ա.Ն.-ն տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաների գազի արտահոսքը, հոսանքազրկել և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում