ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան հոկտեմբերի 12-ին և 13-ին 8 օդային հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբ կամ Կոբանի քրդաբնակ քաղաքին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարությունը՝ ավելացնելով, որ 4 հարվածներն ուղղվել են քաղաքի հարավ-արևմտյան կողմին՝ վնասներ հասցնելով «Իսլամական պետության» դիրքերին և ոչնչացնելով դրանցից մեկը, ևս 3 հարված ուղղվել է քաղաքի հյուսիս-արելյան ռազմակետին. ոչնչացվել է ԻՊ-ի հավաքատեղին, ինչպես նաև մի քանի շինություններ: Եվս մեկ ռազմական դիրք է ոչնչացվել Ռակկայի հյուսիս-արևմուտքում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ չի հավաքել «Իսլամական պետության» դեմ հակաահաբեկչական դաշինքի բոլոր ուժերը: Նա Այն ալ Արաբքաղաքում տեղի ունեցող իրադարձությունները որակել է ողբերգություն, որտեղ ահաբեկիչները, չնայած դրանց դեմ ձեռնարկվող քայլերին, ընդլայնում են իրենց ներկայությունը: Նրա խոսքով` ԱՄՆ-ը խիստ մտահոգված է քաղաքի իրադարձություններով:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻՊ-ի հսկողության տակ է հայտնվել քաղաքի 40 տոկոսը: Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: ԱյնալԱրաբքաղաքըգտնվումէԴամասկոսից 532կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: