Իրավունք

Ներքին Գետաշենում ՃՏՊ-ի հետևանքով 17-ամյա պատանի է մահացել

1 րոպեի ընթերցում

Ներքին Գետաշենում ՃՏՊ-ի հետևանքով 17-ամյա պատանի է մահացել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 13-ին` ժամը 01.20-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ 10 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Ներքին Գետաշեն հատվածի 4-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի 25ՏԼ045 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից վարորդ՝ 1997թ. ծնված Ա. Գ.-ն և ուղևոր՝ 1994թ. ծնվածԱ. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ Ա.Գ.-ն մահացել է, իսկ Ա.Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում