Մշակույթ

Շառլ Ազնավուրը պարզապես հոգնել է, և ոչ մի խնդիր չկա

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը պարզապես հոգնել է, և ոչ մի խնդիր չկա

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ ամեն ինչ կարգին է, նա պարզապես փոքր-ինչ հոգնել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ europe1.fr-ին տված մեկնաբանությունում ասել է երգչի մամուլի քարտուղարը: Նա նշել է, որ երգիչը «պարզապես հոգնած է, ուրիշ ոչինչ, և օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից»:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ժնևի կլինիկաներից մեկում: Այդ մասին տեղեկացրել էր համերգների կազմակերպմամբ զբաղվող շվեյցարականOpus One ընկերությունը: «Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է վերջին օրերին ինֆեկցիայով վարակվելու հետևանքով»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ` նշված էր հայտարարության մեջ:

Ընկերությունն ընդգծել է, որ դրա պատճառով հետաձգվել է Ժնևում նախատեսված համերգը:«Արտիստը և կազմակերպիչներն ակտիվորեն որոշում են փնտրում, որպեսզի այդ համերգը տեղափոխեն` առանց ձգձգումների»,- խոստացել էOpus One-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում