Իրավունք

Մարալիկ-Գյումրի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

Մարալիկ-Գյումրի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 10-ին` ժամը 11.46-ին, ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին` Ռուբլյովկա ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ և մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 101-րդ կմ-ում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 29UO743 պ/հ և «ՎԱԶ-2101» մակնիշի 10SO904 պ/հ (վարորդ` Հ. Ե. ծնված 1946թ.) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝Ս. Խ.-ին ծնված 1991թ. և ուղևոր` Ա. Ս.-ին ծնված 1990թ., տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով՝ տեղի ուժերով, դուրս են բերել ավտոմեքենայից, վերջիններս հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում