Սիրիական բանակը «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 30 զինյալ է ոչնչացրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հոկտեմբերի 9-ին Դամասկոսի մերձակայքում գտնվող Ասալ ալ Ուարդ և Ջաբա ալ Ջուրուդ գյուղերում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 30 զինյալ է ոչնչացրել, ոչնչացվել են նրանց պատկանող զենքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, Ասալ ալ Ուարդ գյուղի մերձակայքում տեղի ունեցած մարտերում սպանվել էՍիրիայի ազատ բանակի ղեկավար Մուհամմադ Դաուիդան:
Սիրիական բանակը զինված խմբավորումների վրահարձակում է գործել Հալեպի հարավում գտնվող Ադնանիա, Բաշկուի, Կատուշա գյուղերում, ինչի հետևանքով տասնյակ զինյալներ են սպանվել:
Քրդական պաշտպանական ուժերը ռազմական գործողություններ են ծավալում «Իսլամական պետության» դեմ Հասաքեի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքի մերձակայքում: Տեղեկություններ կան, որ Ղամիշլիի հարավում 22 գյուղեր են ազատագրվել ԻՊ-ից:
Քրդական ուժերն ավելի վաղ հայտարարել էին, որ Այն ալ Արաբ քաղաքից հետո հնարավոր է ԻՊ-ի հաջորդ թիրախում հայտնվի Ղամիշլի քաղաքը:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը հասել է 200 հազարի: