Միջազգային

«Վիկիպեդիայի» աշխարհում առաջին հուշարձանի հեղինակը հայ է` Լեհաստանից

1 րոպեի ընթերցում

«Վիկիպեդիայի» աշխարհում առաջին հուշարձանի հեղինակը հայ է` Լեհաստանից

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում կկանգնեցնեն «Վիկիպեդիա» ինտերնետ-հանրագիտարանի՝ աշխարհում առաջին հուշարձանը: Կոթողը կհայտնվի Սլուբիցե քաղաքում՝ Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

Հուշարձանը կանգնեցնելու նախաձեռնությամբ չորս տարի առաջ հանդես Է եկել Սլուբիցեի Կոլեգիում Պոլոնիկումի տնօրեն Կշիշտոֆ Վոյցեխովսկին: Երկու գործընկեր համալսարանների՝ Պոզնանի՝ Ադամ Միցկեւիչի անվան համալսարանի եւ Օդերի Ֆրանկֆուրտի Վիադրինա եվրոպական համալսարանի այդ համատեղ գիտադիդակտիկ հարթակը հիմնվել Է 1992 թվականին:

Պլանի համաձայն՝ հուշարձանը կկանգնեցնեն քաղաքի Ֆրանկֆուրտյան հրապարակում: Նախագծի հեղինակը 30-ամյա քանդակագործ Միհրան Հակոբյանն Է, որը Կոլեգիումում ուսումնասիրում Է բանասիրություն: Հուշարձանի կոմպոզիցիայի մասին միայն հայտնի Է, որ դրա բարձրությունը 1,7 մետր Է:Նախագծի արժեքը 50 հազար զլոտի Է (12 հազար եվրո): Այդ միջոցները տրամադրվում են մունիցիպալ բյուջեից:Հուշարձանի բացման արարողությունը պլանավորված Է հոկտեմբերի 22-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում