Միջազգային

Սիրիական Այն ալ Արաբ քաղաքում բախումների զոհ է դարձել ավելի քան 400 մարդ

2 րոպեի ընթերցում

Սիրիական Այն ալ Արաբ քաղաքում բախումների զոհ է դարձել ավելի քան 400 մարդ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ շուրջ 3 շաբաթ շարունակվող բախումների հետևանքով թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Այն ալ Արաբ քաղաքում 400-ից ավելի մարդ զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զոհվել է 412 մարդ, այդ թվում՝ խաղաղ քաղաքացիներ, ինչպես նաև քրդական ուժերի և ԻԼԻՊ-ի անդամներ:

Թեժ բախումները Այն ալ Արաբ քաղաքի մերձակայքում շարունակվում են: Արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Իսլամական պետությունը» քաղաքի մի քանի թաղամասեր է գրավել: Տեղեկություններ կան, որ ահաբեկիչները գրավել են 2 կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ:

Մյուս կողմից, քրդական ուժերը հնարավորինս ուժգին դիմադրություն են ցույց տալիս՝ փորձելով ետ մղել ահաբեկիչներին: Ըստ քրդական աղբյուրների՝ ահաբեկիչների հաջորդ թիրախ կարող է դառնալ մերձակայքում գտնվող Ղամիշլի քաղաքը:

Միջազգային դաշինքի ուժերն իերնց հերթին օդային հարվածներ են հասցրել Այն ալ Արաբի մերձակայքում ՒՊ-ի դիրքերն, սակայն վնասների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Այն կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻԼԻՊ-ը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: ԱյնալԱրաբքաղաքըգտնվումէԴամասկոսից 532կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում