«Սոթք» հանքավայրի մոտ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 6-ին` ժամը 23.16-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Սոթք» հանքավայրի մոտակայքում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ 130» մակնիշի 34OT433 պ/հ (վարորդ՝ Պ. Ս.) ավտոմեքենան: