Ինջիղուլյանի մոտ ախտորոշվել է սթրեսային վիճակ, բժշկի կարծիքը` ծառայությունը շարունակելու մասին /լրացված/

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված և հայրենիք վերադարձած Հակոբ Ինջիղուլյանի բուժհետազոտության արդյունքներն արդեն հայտնի են: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի` բուժական և ընդհանուր հարցերի գծովտեղակալՌուբեն Օրգուսյանը, Ինջիղուլյանի մոտ առանձնապես լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերվել: «Նրա մոտ գրանցվել է սթրեսային վիճակ` չափավոր վեգետատիվ անոթային դիստոնիայով: Նրան հիմա հանգիստ է անհրաժեշտ, և ժամանակի ընթացքում այս երևույթները կանցնեն: Թեթև բուժում են նշանակել, որ հանգիստ լինի»,- ասաց բժշկը:Վեգետատիվ անոթային դիստոնիան (նեյրոցիրկուլյատոր դիստոնիա) ֆունկցիոնալ բնույթի անոթաշարժ խանգարում է, որն ուղեկցվում է անոթային համակարգի տարբեր հատվածների դիսկոորդինացված ռեակցիաներով։

Մեր հարցին` արդյոք նման ախտորոշմամբ Հակոբ Ինջիղուլյանն ի վիճակի է շարունակել ծառայությունը, բժիշկն ասաց, որ «իր կարծիքով` ոչ»:

Հակոբ Ինջիղուլյանի առողջական վիճակի գնահատման նպատակով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում կազմակերպվել է մասնագիտական կոնսիլիում։ Պրոֆեսորներից կազմված մասնագետների խումբը` նյարդաբան, սրտաբան, վիրաբույժ, ուրոլոգ, նյարդավիրաբույժ, ակնաբույժ, թերապևտ և, ընդհանուր առմամբ, 15 բժիշկ խուրհրդատվություն են կատարել։ Հակոբ Ինջիղուլյանն անցել է կլինիկական և գործիքային բոլոր հետազոտությունները։ Մասնագետների գնահատմամբ` հիվանդանոցային հրատապ բուժման անհրաժեշտություն չկա։ Հակոբ Ինջիղուլյանի ցանկության դեպքում առողջական առկա որոշ խնդիրների կապակցությամբ հիվանդանոցը պատրաստ է համապատասխան բուժում կազմակերպել։

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխվածՀակոբ Ինջիղուլյանը վերադարձել է Հայաստան: Նրան օդանավայակում դիմավորել ենհարազատներն ու մարդկանց հոծ բազմություն: Հակոբ Ինջիղուլյանը լրագրողների հետ զրույցումնշել է, որ Ադրբեջանում իր նկատմամբ բռնություններ են կիրառել: Նրան անընդհատ ծեծել են ևհայհոյել: Նրան ցուցումներ են տվել, թե ինչ խոսի, երբ նրան նկարահանեն, ինչպես նաև Կարմիրխաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ: Ինջիղուլյանին ստիպել են նաևտեղափոխվել երրորդ երկիր` հակառակ պարագայում` սպառնալով սպանել: 2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, ծառայություննիրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքայինզինծառայող Հակոբ Գևորգ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը` հայտնվելովհակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Ինջիղուլյանին մնացել էր 9 ամսվա ծառայություն:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին