Իլհամ Ալիևը տարածաշրջանային բռնապետ է. The American Interest

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The American Interest պարբերականում հրապարակվել է Ռիչարդ Կաուզլարիչի ու Դեվիդ Կրամերի համատեղ հոդվածը «Բաքվի նկատմամբ սանկցիաներիԺամանակն է» վերտառությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը, օգտվելով այն հանգամանքից, որ Արևմուտքը զբաղված է «Իսլամական պետության» և ուկրաինական ճգնաժամի հարցերով, ավելի ընդլայնեց ճնշումները, հետապնդումները, սպառնալիքներն ու ձերբակալություններն այլախոհների նկատմամբ: Անգամ ԱՄՆ քաղաքացիներն ու հասարակական միջազգային կազմակերպությունները դարձան այս ճնշումների զոհը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է The American Interest կայքը` նշելով, որ այս գործողությունները պատասխան են պահանջում:

Հոդվածի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի նախագահին պետք է ներառել տարածաշրջանային բռնապետների շարքում: «Արագ ձերբակալությունների շարքից հետո Ալիևի կառավարությունն այժմ բանտում պահում է շուրջ 100 քաղբանտարկյալների, ինչը կրկնակի ավել է, քան Ռուսաստանում ու Բելառուսում միասին վերցրած»,- գրում են հոդվածի հեղինակները: Թեպետ Արևմուտքը հանդես եկավ մի քանի քննադատական և մտահոգություն արտահայտող հայտարարություններով Ալիևի վարչակազմի հասցեին, և անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատեց երկրում հասարակական կազմակերպությունների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը, այդուհադերձ դրանք որևէ դրական ազդեցություն չունեցան: Հոդվածի հեղինակները նշում են, որ ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության կանչելու լավագույն տարբերակը կլինի սեփական ժողովդրի նկատմամբ վատ վերաբերմունքի համար Ալիևի վարչակազմին տուգանելը: Լեյլա և Արիֆ Յունուսները, ովքեր մեղադրվում են հօգուտ Հայաստանի լրտեսություն անելու մեջ, Իլգար Նասիբովը, Թովֆիգ Յագուբլուն, Սաիդ Նուրին այդ քաղաքականությունից տուժած անձանց շարքում են:

Հետաքրքիր է, որ ցանկացած անհատ կամ կազմակերպություն, որը քննադատում է Ալիևին կամ քարոզում է ժողովրդավարություն, թշնամի է հայտարարվում: Իսկ Եվրախորհրդի և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից հնչող քննադատություններին Ադրբեջանը պատասխանեց իր նավթի հաշվին ստացվող գումարներով Արևմուտքում ընկերներ ու ազդեցություն գնելու միջոցով:

«Ադրբեջանական իշխանությունները շատ հաճախ պատճառաբանում են, որ իրենք դժվար տարածաշրջանում են ապրում` սեղմված Ռուսաստանի և Իրանի միջև, բացի այդ ունեն չկարգավորված հակամարտություն Հայաստանի հետ և դա հաշվի առնելով պետք է ներողամիտ լինել իրենց քաղաքականության նկատմամբ: Բայց աշխարհաքաղաքականությունը, այդուհանդերձ, պետք է Ադրբեջանին զերծ չպահի քննադատությունից իր քաղաքացիների և արևմտյան կազմակերպություններին որպես հանցագործ ընկալելու համար»,- գրում են հոդվածի հեղինակները: Նրանք նշում են, որ արդեն վաղուց ժամանակն է, որ 2012 թվականի Սերգեյ Մագնիտսկու օրինակով ԱՄՆ-ն էլ մի օրենք ընդունի Բաքվի համար` Օրենքի գերակայության և պատասխանատվության վերաբերյալ: Միաժամանակ ԱՄՆ պետդեպը պետք է զգուշացնի Ադրբեջան մեկնող իր քաղաքացիներին այնտեղ հնարավոր ճնշումների և ձերբակալությունների վերաբերյալ:

Հայերեն English Русский

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ