Միջազգային

ԻԼԻՊ-ը մոտեցել է Թուրքիայի սահմանին

1 րոպեի ընթերցում

ԻԼԻՊ-ը մոտեցել է Թուրքիայի սահմանին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության զինյալները հասել են ընդհուպ մինչև Թուրքիայի սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, իսլամիստական ծայրահեղական խմբավորման դրոշն արդեն երևում է թուրք-սիրիական սահմանից:

Թուրքական պարբերականները գրում են, որ Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի գյուղերում շարունակվում են բախումները: ԻԼԻՊ-ն օղակի մեջ է առել քաղաքը հարավային, արևելյան և արևմտյան հատվածներից:

Թուրքիային սահմանակից քրդաբնակ սիրիական շրջաններում իսլամիստ ահաբեկիչների գործողությունների արդյունքում վերջին օրերին մեծ թվով քրդեր հատել են սահմանն ու հայտնվել թուրքական տարածքում: Համաձայն Թուրքիայի վարչապեետ Ահմեդ Դավութօղլուի վերջին տվյալների` երկրում քուրդ փախստակնների թիվն անցնում է 160 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում