Միջազգային

Սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում պայթուցիկ նյութերով լի պարկեր են հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում պայթուցիկ նյութերով լի պարկեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում գտնվող Արսալ գյուղաքաղաքում լիբանանյան բանակը պայթուցիկ նյութերով լի պարկեր է հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պարկերում, ընդհանուր առմամբ, 66 կիլոգրամ կշռով պայթուցիկ նյութեր են եղել: Բանակի ղեկավարությունը պարզաբանել է, որ Արսալի Այն աշ Շաաբ բնակելի վայրումհայտնաբերվել է 3 պարկ: Դրանք տեղափոխվել են անվտանգ վայր: Բանակը փորձել է պարզել պարկերի հայտնվելու հանգամանքները: Հետաքնննության արդյունքում պարզվել է, որ պայթունավտանգ քիմիկատները բաղկացած են երկաթի նիտրատից և ալյումինից:

Պարկերը տեղադրված են եղել բանակի անցակետերից մեկի մերձակայքում և, ամենայն հավանականությամբ, ահաբեկիչները մտադրվել էին պայթեցնել դրանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում