ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի ուժերն օդային հարվածներ են հասցրել ԻԼԻՊ-ի՝Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական Այն ալ Արաբ կամ Կոբանի քաղաքի մերձակայքում գտնվող դիրքերին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղեկություններ համաձայն` նվազագույնը 5 օդային հարվածներ են հասցվել ԻԼԻՊ-ին: Քրդական ժողովրդավարական կուսակցության ղեկավար Սալիհ Մուսլիմը՝ զգուշանալով, որ ԻԼԻՊ-ը կարող է զանգվածային սպանություն սանձազերծել,Արևմուտքին կոչ է արել զենք տրամադրել իրենց:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԼԻՊ-ըմեկ շաբաթվա ընթացքումհսկողություն է հաստատել Այն ալ Արաբի մոտ գտնվող ավելի քան 60 գյուղերի վրա: Ավելի քան 150 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻԼԻՊ-ը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:
ԱյնալԱրաբքաղաքըգտնվումէԴամասկոսից 532կմհեռավորությանվրա, թուրքականսահմանի մերձակայքում:
Մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի ուժերըՍիրիայի տարբեր հատվածներում ոչնչացրել են ԻԼԻՊ կազմակերպության 211 ահաբեկիչների: Օդային հարվածների զոհ են դարձել 22 անմեղ քաղաքացիներ: