Սիրիական բանակը Լաթաքիայի 2 գյուղեր է ազատագրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը պաշտպանական ուժերի հետ համագործակցության արդյունքում վերահսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Այն ալ Ջուզա և Ռուիսա ալ Ջաաուրա գյուղերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել: Նրանց մեծամասնությունը սիրիացիներ չեն: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ բանակը հարձակում է գործել զինյալների՝Լաթաքիայի հյուսիսի մի քանի գյուղերում գտնվող հավաքատեղիների վրա՝ լուրջ վնասներ հասցնելով նրանց. նաև ոչնչացվել են նրանց զենքերը:

Միևնույն ժամանակ, բանակը և պաշտպանական ուժերը վերահսկողություն են հաստատել Համայի Մասասանա գյուղի վրա:

Զինյալները կորուստներ են կրել նաև Դարաայի և Կունեյտրայի գյուղերում: Դեր Զորում սիրիական բանակը ոչնչացրել է ԻԼԻՊ խմբավորման պատկանող 2 թաքստոցներ, արդյունքում՝ ահաբեկչներ են սպանվել և վիրավորվել:

Ավելի վաղ սիրիական բանակը հարձակվել էր Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումա քաղաքի Թել Սուան գյուղաքաղաքի վրա և հսկողություն հաստատել այնտեղ:

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը