Միջազգային

Սիրիան ողջունել է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային հանրության ջանքերը

2 րոպեի ընթերցում

Սիրիան ողջունել է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային հանրության ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան ողջունում է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված` միջազգային ցանկացած ջանք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալեմը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ պահպանվում է ազգային ինքնիշխանությունը, և գործողություններն իրականցվում են ըստ միջազգային համաձայնագրերի:

«Մենք բոլորս արդեն գիտակցում ենք, որ աշխարհում ամենադաժան ահաբեկչական կազմակերպությունը ԻԼԻՊ-ն է: Այն վտանգավոր է ինչպես սիրիացիների, իրաքցիների, այնպես էլ բոլոր ազգերի և կրոնների համար: Բացի պատմամշակութային հուշարձանների կործանումից, կազմակերպությունը ոչնչացնում է իսլամական և քրիստոնեական սրբություններ»,- նշել է նախարարը:

Նախարարի խոսքով` ահաբեկչության դեմ պայքարը պետք է իրականցվի ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն: Սակայն, առաջին հերթին պետք է դադարեցվի ահաբեկիչների`ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացվողֆինասավորումը և զինումը:

Անդրադառնալով միջսիրիական բանակցությունների վերսկսմանը՝ Մուալեմն ընդգծել է, որ Սիրիան հակված է հարցը լուծել քաղաքական ճանապարհով` բոլոր ընդդիմադիր ուժերի հետ երկխոսությամբ:

Ուալիդ ալ Մուալեմը նաև նշել է, թե Սիրիան ՄԱԿ-ից ակնկալում է,որ հնարավորություն տրվի իր ազգին ապրել արժանապատորեն և հեռու ահաբեկչության ցանկացած տեսակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում