Միջազգային

Միջազգային դաշինքը ռմբակոծում է Այն ալ Արաբ գյուղաքաղաքի մերձակա շրջանները

2 րոպեի ընթերցում

Միջազգային դաշինքը ռմբակոծում է Այն ալ Արաբ գյուղաքաղաքի մերձակա շրջանները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային դաշինքի օդանավերը սեպտեմբերի 30-հարվածներ են հասցրել ԻԼԻՊ-ի` թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Այն ալ Արաբ կամ Կոբանի կոչվող սիրիական գյուղաքաղաքի մերձակայքում գտնվող հենակետերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պատճառՎած վնաների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Միևնույն ժամանակ, ԻԼԻՊ-ը մոտենում է գյուղաքաղաքին և իր հարձակումից հետո առաջին անգամ սկսել է ռմբակոծել բնակավայրի կենտրոնական հատվածները: Երկու շաբաթ առաջ ԻԼԻՊ-ն անսպասելի հարձակում էր գործել Այն ալ Արաբի մերձակայքում գտնվող շրջանների վրա և հսկողություն հաստատել 67 գյուղերի վրա՝ բնակիչներին ստիպելով փախուստի դիմել:

Ավելի քան 150 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում զինյալները վերահսկողություն կհաստատեն Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

ԱյնալԱրաբքաղաքըգտնվումէԴամասկոսից 532կմհեռավորությանվրա, թուրքականսահմանի մերձակայքում:

Մեկ շաբաթվա ընթացքում միջազգային դաշինքի երկրներն, ԱՄՆ-ի գլխավորությամբ, Սիրիայի տարբեր հատվածներում ոչնչացրել են ԻԼԻՊ կազմակերպության 211 ահաբեկիչների: Օդային հարվածների զոհ են դարձել 22 անմեղ քաղաքացիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում