Հասարակական

Երևանի Տիչինայի փողոցում տնակ է այրվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Տիչինայի փողոցում տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 29-ին` ժամը 23.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում այրվում է չշահագործվող տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 23.31-ին, մարվել` 23.42-ին: Այրվել են տնակի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ) և մոտակայքում կուտակված փայտ (մոտ 1 խմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում