Միջազգային

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Թել Սուան գյուղաքաղաքի վրա

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Թել Սուան գյուղաքաղաքի վրա

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակ և ազգային պաշտպանական ջոկատները հարձակվել են Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումա քաղաքի Թել Սուան գյուղաքաղաքի վրա և հսկողություն հաստատել այնտեղ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած մարտերի ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել: Բացի այդ, բանակը նաև հարձակվել է զինյալների`Համայի գյուղերում գտնվող հավաքատեղիների վրա և լուրջ վնասներ հասցրել նրանց, նաև ոչնչացվել են զինյալների զենքերը:

Սիրիայի ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Իդլիբի Խան Շեյխուն գյուղում: Մուհաֆազա գյուղում զինված խմբավորումների ղեկավարների թաքստոց է ոչնչացվել:

«Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ ԻԼԻՊ-ը ռմբակոծել է Այն ալ Արաբ քաղաքը, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել: Աղբյուրի տեղեկացմամբ` միջազգային դաշինքի օդանավերը 9 ռումբ են նետել Ռակկայի օդանավակայանի շրջակայքի ուղղությամբ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Դուխանիա գյուղի գրեթե բոլոր հատվածների վրա՝ ոչնչացնելով մեծ թվով զինյալների, որոնց մեծամասնությունը սիրիացիներ չեն: Դուխանիայում բախումներն ընթացել են ավելի քան 3 շաբաթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում