Իրավունք

Խոշոր ՃՏՊ Արարատի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Խոշոր ՃՏՊ Արարատի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 25-ին` ժամը 08.27-ին, ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա 2 զոհ, 3 տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 13 VV 991 (վարորդ՝ 1960թ. ծնված Ս. Խ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 99 TM 899 պետհամարանիշերով (վարորդ՝ 1993թ. ծնված Ն. Հ.) ավտոմեքենաները և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1960թ. ծնված Մ. Ղ.-ը, 1969թ. ծնված Ն. և 1978թ. ծնված Ա. Ա.-ները մահացել են, իսկ 1960թ. ծնված Ս. Ս.-ը, վարորդ Ս. Խ.-ը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ն. Հ.-ը հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ:

Բժիշկները Ս. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ս. Խ.-ինը և Ն. Հ.-ինը՝ միջին ծանրության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում