ԻԼԻՊ-ը հաջողություններ է գրանցել Կոբանի քաղաքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական աղբյուրները տեղեկացրել են, որ ԻԼԻՊ խմբավորումը հաջողություններ է գրանցել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Այն ալ Արաբ կամ Կոբանի քաղաքում և փորձում է հսկողություն հաստատել այնտեղ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, քրդական ուժերի ներկայացուցիչ Աուջան Իսոն նշել է, որ ԻԼԻՊ-ի անդամները, ինչպես նաև նրանց տանկերը սկսել են ավելանալ ամերիկյան օդուժի ռմբակոծությունից հետո:

Մյուս կողմից, արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամները դատարկել են իրենց հենակետերը Իդլիբի գյուղերում: Նման քայլի է դիմել նաև «Ահրար աշ Շամ» խմբավորումը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԼԻՊ-ը հարձակվել է քրդական Կոբանի քաղաքի վրա: Քաղաքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի խմբավորման համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻԼԻՊ-ը հսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է թուրքական սահմանի մերձակայքում, Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա:

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը