Միջազգային

Սիրիական բանակը Լաթաքիայում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամներ է ոչնչացրել

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը Լաթաքիայում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամներ է ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Լաթաքիայի հյուսիսում գտնվող Խադրա և Ատիրա գյուղերում 17 զինյալ է ոչնչացրել, որոնց մեծամասնությունը սիրիացիներ չեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սպանված զինյալների թվում է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ղեկավարը, կան նաև տասնյակ վիրավորներ: Զինված խմբավորումները լուրջ վնասներ են կրել նաև Դամասկոսի մերձակայքում գտնվող Կունեյտրա գյուղում, ոչնչացվել են նրանց թաքստոցները և զենքերը:

Կանխվել է զինյալների մուտքը Դարաայի շրջանի Օթման գյուղաքաղաք: Բանակի ստորաբաժանումներից մեկը հարձակվել է զինված խմբավորման վրա՝ վնասներ հասցնելով:

Մյուս կողմից, ԱՄՆ-ի և դաշնակիցների օդային ուժերը հարվածներ են հասցրել Դեր Զորի Բուքմալ քաղաքի ուղղությամբ: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվող կադրերում երևում է, թե ինչպես են ամերիկյան օդային ուժերը Բուքմալ քաղաքի մերձակայքում ռմբակոծում ԻԼԻՊ-ի դիրքերը:

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ը և դաշնակից երկրները առաջին օդային հարվածներն են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին: Ռմբակոծություններին մասնակցել են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Բահրեյնը և Քաթարը: Ռմբակոծությունների ժամանակ օգտագործվել են կործանիչներ, հրթիռներ, ռմբակոծիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում