Միջազգային

Ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 50 անդամներ են սպանվել

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 50 անդամներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման դիրքերի ուղղությամբ ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով սեպտեմբերի 23-ին սպանված զինյալների թիվը հասել է 50-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղեկություններ կան, որ զոհվել է նաև 8 քաղաքացի, այդ թվում՝ 3 երեխա: Իդլեբի շրջանում ռմբակոծության հետևանքով սպանվել է խմբավորման ղեկավար Աբու Յուսում աթ Թուրքին:

«Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը համարվում է «Ալ Քաիդա» խմաբավորման ճյուղը:

Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ ամերիկյան անօդաչու օդանավ է ընկել Ռակկայի մարզում: ԻԼԻՊ-ի անդամները տեղեկացրել են, որ ինքնաթիռն ընկել է խանութներից մեկի վրա` առանց մարդկային վնասներ պատճառելու:

Սիրիական օդուժը նույնպես ռմբակոծում է ԻԼԻՊ-ի դիրքերը Ռաս ալ Այն քաղաքում: Օդային ուժերը ոչնչացրել են ԻԼԻՊ-ի տեղակայման վայրերը Հասաքեի շրջանի Ղարրա, Մաղլուջա և Աբու Թալիլ գյուղերում:

Ամերիկյան օդուժը ռմբակոծել է ԻԼԻՊ-ի դիրքերընաև Հասաքեի շրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում