Միջազգային

Սիրիական Իդլիբ շրջանում ավելի քան 40 քաղաքացի է զոհվել

2 րոպեի ընթերցում

Սիրիական Իդլիբ շրջանում ավելի քան 40 քաղաքացի է  զոհվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանիայում գտնվող Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը սեպտեմբերի 22-ին տեղեկացրել է, որ կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքովԻդլիբի մարզում 42 քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ, Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, համաձայն տեղեկության՝ ռմբակոծվել են երկրի հյուսիս-արևմտյան շրջանները, մասնավորապես Սարաքեբ և Իհսամ քաղաքները, որոնք գտնվում են ընդդիմադիրների հսկողության տակ: Ռմբակոծությունից տուժել է Սարաքեբի մերձակայքում գտնվող շրջանը, որտեղ բնակվում էին նույն քաղաքից փախուստի դիմած քաղաքացիները: Կենտրոնը նաև նշել է, որ զոհվել է 16 երեխա, 11 կին: Հնարավոր է` զոհերի թիվն ավելանա, քանի որ ծանր վիրավորներ կան:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ բանակի ստորաբաժանումներից մեկը Իդլիբի օդանավակայանի մերձակայքում լուրջ վնասներ է հասցրել զինյաներին: Սարաջայի շրջանում բանակը ոչնչացրել է զինյալներին պատկանող հրթիռների պահեստն ամբողջությամբ, սպանվել է 11 զինյալ, տասնյակ զինյալներ վիրավորվել են: Միևնույն ժամանակ, բանակը հարձակվել է Իդլեբի Սարաքեբ, Մանտաֆ, Իհսամ բնակավայրերի զինայլների թաքստոցների վրա՝ մեծ վնասներ հասցնելով նրանց: Զինյալները վնասներ են կրել նաև Իդլիբի Նահլա գյուղաքաղաքում: Սպանվածների թվում զինյալներ ղեկավարներ են եղել:

Սիրիայում ավելի քան 3 տարի շարունակվող հակամարտության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 190 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում