Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ «Նիսսան»-ը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 22-ին` ժամը14.37-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան Ալտիմա» մակնիշի 22 US 550 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ. Գ.) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել: Վարորդը և ուղևոր Ֆ. Բ.-ն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: