Իրանի նախագահն առաջիկայում Հայաստան կայցելի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին սեպտեմբերի 22-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:«Հստակ ժամկետները դեռևս ընտրված չեն: Համենայն դեպս, նախագահների այցելության համար հատուկ ծրագրեր պետք է լինեն: Սովորաբար նման այցելությունները երկկողմ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռեյիսին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հանդիպել են 2013թ. օգոստոսի 5-ին` Թեհրանում: Իսկ Ռոհանիի` Հայաստան այցի հրավերը Իրանի նախագահին փոխանցել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` այս տարվա մայիսին ԻԻՀ կատարած այցի ընթացքում:

Իրանի Իսլամական Հանրապետությունը 1991թ. դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը:1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվեց հռչակագիր` Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:1992թ. ապրիլին Երևանում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: 1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Հայերեն English Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով