Միջազգային

Դամասկոսի գյուղերում 100-ից ավելի զինյալ հանձվել է իշխանություններին

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի գյուղերում 100-ից ավելի զինյալ հանձվել է իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Մաադամիա, Մաալուլա, Ջաբադին գյուղերում 128 զինյալ վայր է դրել զենքը և հանձնվել իշխանություններին; Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում նրանց կենսակերպը բարելավելու ուղղությամբ: Նրանք պարտավորվել են չկատարել քայլեր ի վնաս հայրենիքի կայունության և անվտանգության:

Ավելի վաղ 176 զինյալ Ռահիբա և Ջեյրուդ գյուղերում հանձնվել է իշխանություններին: Այսպիսով, Մաադամիա, Կալամուն, Մաալուլա, Ջաբադին, Ջեյրուդ, Ռահիբա, Զաբադանի, Բասիմա գյուղերում սեպտեմբերին իշխանություններին հանձնված զինյալների թիվը կազմել է 748, իսկ օգոստոսին հանձնվածներինը գերազանցել է 800-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում