Միջազգային

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Սիրիայի ընդդիմությունը զինելու բանաձևին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Սիրիայի ընդդիմությունը զինելու բանաձևին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 17-ին հավանության է արժանացրել բանաձևը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին զինել և զինվորական գործ սովորեցնել սիրիական ընդդիմության անդամներին, մասնավորապես, Սիրիայի ազատ բանակին` «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, խոսքը Սիրիայի ընդդիմության անդմաներին զինելու, ինչպես նաև նրանց զինավարժանքների ծրագրերի մասին է: Բանաձևին աջակցել են ամերիկյան խորհրդարանի ներքին պալատի անդամները, չնայած ոմանք մտահոգված էին այդ հարցով: Կալիֆորնիա նահանգի ներկայացուցիչ Մայքլ Հնոդը նշել է, որ ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է ուշադիր հետևել, թե ում ձեռքերում է հայտնվում ամերիկյան օգնությունը և ովքեր են մասնակցել զինավարժանքներին:

Փաստաթուղթը պետք է ընդունվի նաև Սենատում, որի քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 18-ին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ կսկսի ԻԼԻՊ-ի դեմ բոլոր այն տարածքներում, որտեղ գործում է այն, այդ թվում` նաև Սիրիայում: Նա ընդգծել է, որ ապստամբների դեմ պայքարում Վաշինգտոնը չի համագործակցի Դամասկոսի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում