Իրավունք

Նորագյուղ թաղամասում 7-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Նորագյուղ թաղամասում 7-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում սեպտեմբերի 17-ին` ժամը 20.20-ին, հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի կոտրվածք և պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզել է, որ «Միցուբիշի Պաջեռո Իո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նույն օրը` ժամը 19.10-ին, Նորագյուղ թաղամասի թիվ 15 տան դիմաց վրաերթի է ենթարկել երեխային: Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում