Միջազգային

Ֆրանսիան արգելել է իր քաղաքացիներին միանալ Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումներին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան արգելել է իր քաղաքացիներին միանալ Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային Ժողովը նոր օրինագիծ է ընդունել, համաձայն որի` արգելվում է ֆրանսիացիների մեկնումը և միացումը Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկչական կազմակրեպություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օրենքի շրջանակներում թույլատրվում է վերցնել այդ անձնանց անձնագրերը և փաստաթղթերը: Իսկ օրենքը խախտողներին սպառնում է ազատազրում 3 տարով և տուգանք 45 հազար եվրոյի չափով:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազինոֆը նշել է, որ երկրի 930 քաղաքացիներ առնչվել են Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գործողություններին: Նրանցից 350-ը մասնակցում է ահաբեկչական գործողություններին, 180 այլ զինյալներ մեկնել են Սիրիա, իսկ 170-ը մեկնել են այդ տարածաշրջան: Նրա խոսքով` 230 ֆրանսիացիներ մտադիր են մեկնել Սիրիա և Իրաք: Ֆրանսիան դիմել է եվրոպական և արևմտյան երկրներին, որոնք զինյալներ են ուղարկում Սիրիա և Իրաք` դադարեցնել այդ հոսքը և արգելել նրանց վերադառնալ հայրենիք:

Սիրիական իշխանությունների տեղեկություններով` Սիրիայում օտարազգի զինյալների թիվը գերազանցում է 100 հազարը, նրանք աշխարհի ավելի քան 80 երկրներից են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում