Հոմսի մարզում մեկ օրում մոտ 50 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրայի կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքով սեպտեմբերի 17-ինՀոմսի մարզի Թալբիսիա քաղաքում մոտ 50 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կառավարական ուժերը ռմբակոծել են զինված ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող շրջանները, որի հետևանքով 48 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Միևնույն ժամանակ, սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Թալբիսիա գյուղաքաղաքում բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել, այդ թվում` նրանց խմբավորման ղեկավարը:

Աղբյուրի տեղեկացմամբ Դամասկոսի Մազրաա և Շաալան թաղամասերում սեպտեմբերի 17-ին հրասանդներ են ընկել: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Մազրաա թաղամասում հրասանդ ընկնելու հետևանքով մեկ քաղաքացի զոհվել, մյուսը վիրավորվել է: Մյուս հարասանդը, որն ընկել է Շաալան թաղամասում, վնասել է մեքենաները և խանութները:

Նախօրեին 18 քաղաքացիներ են վիարվորել Հոմսի թաղամասերի հրթիռակոծության հետևանքով:

«Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ Հալեպի հյուսիսում գտնվող Մանբաջ գյուղում թեժ մարտեր են ընթանում ԻԼԻՊ-ի և այլ զինված խմբավորումների միջև:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 3 տարուց ավելի ընթացող բախումների հետևանքով ավելի քան 190 հազար մարդ է զոհվել:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը