Իրավունք

Տավուշում «ՎԱԶ 21015»-ն ընկել է Աղստև գետը

1 րոպեի ընթերցում

Տավուշում «ՎԱԶ 21015»-ն ընկել է Աղստև գետը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 15-ին` ժամը 22.08-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի մոտ ավտոմեքենա է ընկել դեպի Աղստև գետը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 21015» մակնիշի 34 NR 634 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 35 մ սահել դեպի գետը և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Հ. Ա.-ն (ծնվախ 1994թ., գյուղ Խաշթառակ) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելիհատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում