Հասարակական

Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Օպել» և «Վոլկսվագեն» մակնիշի մեքենաներ

1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Օպել» և «Վոլկսվագեն» մակնիշի մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 16-ին` ժամը 01.14-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (12-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34 VN 768 պ/հ-ի (վարորդ՝ Պ. Մ.-ն` ծնված 1988թ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 36 SL 333 պ/հ-ի (վարորդ՝ Ա. Ս.-ն` ծնված 1994թ), ինչից Պ. Մ.-ն տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում