Երևանում և մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել
1 րոպեի ընթերցում
![Երևանում և մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/09/776295.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում սեպտեմբերի 15-16-ը մի շարք հրդեհներ են բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Կոմիտասի պողոտայում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, «Հոկ» ռեստորանի մոտակայքում ՝ խոտածածկ տարածք ու աղբ` 25 քմ, Քանաքեռի գերեզմանատանը՝ 500 քմ: Կոտայքի մարզի Արզական գյուղում այրվել է 2 հա խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի գերեզմանատան մոտակայքում ՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Բարեկամության փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում ՝ 70 քմ, Սյունիքի մարզի Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածում (7-րդ կմ) գտնվող գերեզմանատանն ՝ 500 քմ, Կոտայքի մարզի գերեզմանատանն ՝ 1500 քմ, Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի մոտակայքում ՝ 2 հա խոտածածկ տարածք: