Նոր Արտամետ-Մրգաշեն ճանապարհի «Օպել» մակնիշի մեքենա է շրջվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Նաիրիի բաժնում սեպտեմբերի 11-ին հաղորդում է ստացվել, որ«Օպել-Տիգրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 08.30-ի սահմաններում Նոր Արտամետ-Մրգաշեն ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: