Իրավունք

Քարակերտ-Արգինա ճանապարհին պատահարի հետևանքով 14-ամյա երեխաներ են զոհվել

1 րոպեի ընթերցում

Քարակերտ-Արգինա ճանապարհին պատահարի հետևանքով 14-ամյա երեխաներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 12-ին-ին` ժամը 08.15-ին, ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արգինա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Քարակերտ-Արգինա ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչից վարորդ Ռ. Ս.-ը (ծնված 2000թ.) և ուղևոր Ր. Ս.-ը (ծնված 2000թ.) տեղում մահացել են, իսկ Ռ. Ս.-ը (ծնված 1974թ.) և Ա. Պ.-ը (ծնված 1974թ.) տեղափոխվել են ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում