Սպորտ

Արգենտինայում մարզադաշտն անվանակոչվելու է ի պատիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապի

1 րոպեի ընթերցում

Արգենտինայում մարզադաշտն անվանակոչվելու է ի պատիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապի

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ֆուտբոլային ակումբը, որի երկրպագուների թվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտարարել է, որ նոր մարզադաշտը անվանակոչվելու է ի պատիվ քահանայապետի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին:

Ֆրանցիսկոս պապը Բուենոս Այրեսի «Սան Լորենսո դե Ալմագրո» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից է եղել դեռ փոքր հասակից:

Ակումբը մտադիր է նոր մարզադաշտ կառուցել Արգենտինայի մայրաքաղաքի ոչ հարուստ շրջանում: Մարզադաշտը կտեղավորվի այն տարածքում, որը ակուբից բռնագրավվել էր զինվորականների կառավարման շրջանում (1976-1983 թթ):

Ֆրանցիսկոս պապը թիմի ամենահայտնի երկրպագուն է, եւ թիմի ներկայիս հաջողությունները նրա երկրպագուները կատակով կապում են Հռոմի պապի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում